Մատաղիսի պաշտոնանկ եղած հրամանատարը ոչ մի պաշտոն էլ չի ստանալու

Khachaturov

Ապրիլյան իրադարձություններից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին:

Մամուլում լուրեր են տարածվել, որ Հարություն Ամիրխանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի սանիկն է, և որ նրան ավելի բարձր պաշտոնի են նշանակելու:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Հարություն Ամիրխանյանը պաշտոնանկ է եղել, որովհետև ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը դժգոհ է եղել վերջինիս ղեկավարած ստորաբաժանումից: Մեր տեղեկություններով՝ գնդապետ Ամիրխանյանը ոչ միայն Խաչատուրովի սանիկը չէ, այլ նաև լարված հարաբերություններ ունի վերջինիս հետ:

Հարություն Ամիրխանյանը ոչ մի պաշտոն էլ չի ստանա, պաշտոնից ազատվել է վերջնականապես:

Այս պաշտոնանկության մասին, մինչ օրս ՀՀ ՊՆ-ում լռում են և չեն բարձրաձայնում մանրամասները:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.