Մարդիկ մենաշնորհված ոլորտները մտնելուց առաջ պետք է կտակ գրեն

- in Մամուլ
Artsvik minasyan

«Կազմվել են հուշաթերթեր, թե ինչպես կարելի է բանան, շաքարավազ, բենզին, ալյուր, թռչնամիս, ցիտրուսային բույսեր և այլ ապրանքներ ներկրել», հայտարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

«ՉԻ» – Փաստորեն՝ Արծվիկ Մինասյանին թվում Է, թե գործարարները մինչև հիմա այդ ապրանքները չեն ներմուծել, որովհետև ձևը չեն իմացել։ Այ հիմա հուշաթերթիկը կկարդան և կներմուծեն։ Իսկ իրականամ այդ ապրանքատեսակների պոտենցիալ ներկրողների համար պիտի բպորովին այլ հուշաթերթիկ կազմվեր՝ «առաջին բուժօգնության հասցնելու և ստանալու մասին»։ Մարդիկ այդ ոլորտները մտնելուց առաջ պիտի իմանան, թե ինչպես դադարեցնել արյունահոսությունը, ճիշտ վիրակապել ջարդված վնրջույթները, ինչ դիրքով պառկել գանգուղեղային կոտրվածքների դեպքում, ինչով ախտահանել պատահաբար պոկված ականջների տեղերը և այլն։ Համաձայնվեք՝ նման կարգի հմտությունները հաստատ պետք կգան նրանց, ովքեր որոշել են կարագ, բանան, շաքարավազ, ձեթ կամ բենզին ներկրել։ Ի դեպ՝ չէր խանգարի նաև հիշեցնել, որ նման փորձերից առաջ համենայնդեպս կտակ գրեն»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20