Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտնել է Ռուսաստանին դիմակայող գումարտակների ստեղծման մասին, իսկ ԱՄՆ-ը …

- in Միջազգային
England Mec Britania

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն այս տարի կսկսի, այսպես կոչված, «Բարձր պատրաստականության միավորված ուժերի» ձևավորումը: 

Ֆելոնն այս մասին ասել է խորհրդարանի պաշտպանության հարցերով կոմիտեում Ռուսաստանի ռազմական զսպմանը նվիրված լսումների ժամանակ:

Նշվում է, որ դա կլինի միջազգային բրիգադ 5 գումարտակներից՝ մոտ 5000 զինվոր ու սպա, որոնք պատրաստ կլինեն 2 օրում հասնել ցանկացած կետ:

«Ռուսաստանն ունի մոտ 60 բրիգադ, որոնք պատրաստ են անհապաղ՝ մոտ 6-8 ժամում տեղակայվել մեր արևելյան թևում, Ռուսաստանը կարող է ինչ-որ բան անել Բալթյան երկրներում կամ Գոթլանդում, կամ Շպիցբերգենում, Ռուսաստանը կարող է ինչ-որ բան ձեռնարկել փաստացի վայրկենաբար, իսկ ՆԱՏՕ-ից շաբաթներ և շաբաթներ կպահանջվեն՝ մտածելու և տեղակայվելու համար, եթե դա տեղի ունենա»,- ասել է պատգամավոր Ջեյմս Գրեյը:

ԱՄՆ-ը պետք է և կպահպանի ռազմական գերազանցությունը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը։

«Իհարկե, մենք ունենք մրցակիցներ, հույս ունեմ՝ երբեք չեն լինի ագրեսորներ։ Երկրներին, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ունեն համեմատաբար բարձր հնարավորություններ, մենք գերազանցում ենք։ Սակայն մենք պետք է առջևում մնանք»,- հայտարարել է Քարթերը՝ նշելով, որ դրանում զգալի դեր է խաղում ԱՄՆ ռազմածովային նավատորմը։

Պենտագոնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ին կհաջողվի պահպանել ռազմական գերակայությունը նաև ապագայում, սակայն դրա համար պետք է պայքարել։ «Մենք դրանում միջոցներ ենք ներդնում և կշարունակենք այդպես անել ապագայում։ Մենք պետք է լինենք ինովացիոն, տեխնոլոգիական և ունենանք իսկապես լավ մարդիկ»,- հավելել է նա։

Մայիսի 22-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Հեբերտ Կարլայլը ենթադրություն էր հայտնել, որ Ռուսաստանը ձգտում է սահմանել իր ազդեցության ոլորտը Արևելյան Եվրոպայում և Խաղաղ օվկիանոսում, իսկ Չինաստանը՝ Հարավչինական ծովում։

Spread the love