Մերկելի գերատեսչությունում համարում են, որ «G8 ձևաչափը մեռած է»

Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչությունում համարում են, որ G8 ձևաչափը հավերժ կմնա անցյալում, գրում է Spiegel-ը:

Պարբերականի տվյալներով` Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ այդպիսի բանակցային ձևաչափի նորացումը Ռուսաստանի մասնակցությամբ անհնար է, քանի որ Մոսկվան չի կարող կատարել «Մեծ ութնյակ» վերադառնալու համար անհրաժեշտ պայմանները:

«G8 ձևաչափը վերացած է»,- մեջբերում է Spiegel-ը իշխանությունների հայտարարությունը: Բացի այդ, այնտեղ նշել են, որ Ռուսաստանի վերադարձին դեմ է նաև Վաշինգտոնը:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.