Մի՛ դարձեք գրին քարտի խարդախությունների զոհ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հորդորը

- in Պաշտոնական
USA

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կապված գրին քարտի վիճակախաղի հետ:

Հայտարարության մեջ ասվում է. «Մասնակցե՞լ եք Բազմազանության արտոնագրի (գրին քարտի) վիճակախաղին: Հիշե՛ք, որ ձեր դիմումի կարգավիճակը ստուգելու միակ տարբերակը www.dvlottery.state.gov կայքն է: ԱՄՆ կառավարությունն արտոնագիր շահած դիմորդներին նամակ կամ էլեկտրոնային նամակ չի ուղարկում: Միակ ճանապարհը պարզելու արդյո՞ք ընտրվել եք դիմումը հանձնելու գործընթացը շարունակելու համար՝ կարգավիճակի ստուգման համար նախատեսված կայքին հետևելն է: Մի՛ դարձեք գրին քարտի խարդախությունների զոհ: Իմացե՛ք ավելին՝ այստեղ»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20