Միջադեպ դատարանում՝ Գուրգեն Արսենյանի հետ կապված գործով նիստին

dat

Երեկ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ամբատանյալներն անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ։

Նշված դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել դատական նիստ, և ամբաստանյալներն էին Գարիկ Բաբախանանը, Անդրանիկ Գաբրիելյանը, Հակոբ Բոյաջյանը և Սամվել Սաֆարյանը:

Վերջիններս ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ կապված հայտնի միջադեպի գործով. նշված անձինք անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել մի քաղաքացու նկատմամբ, դաժան ծեծի ենթարկել, ինչին միջամտել էին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ու նրա թիկնապահը։

Դատարանի դահլիճում ամբաստանյալներից Գ. Բաբախանյանը իր մոտ եղած կրակայրիչով վնասել է ձախ ձեռքի դաստակը։ Երբ ուղեկցող ոստիկաններն ու կարգադրիչները փորձել են կանխել Գ. Բաբախանյանի ինքնավնասումը, նրա 3 ամբաստանյալ ընկերները խոչընդոտել են կարգադրիչների և ոստիկանների գործողությունները՝ ցուցաբերելով լկտի պահվածք ու անհարգալից վերաբերմունք՝ տալով տարբեր բնույթի հայհոյանքներ:

Քառյակը նիստերի դահլիճում իրական «ցունամի է արել»՝ շուռ տալով սեղաններն ու բարձրախոսները»:

Միջամտել են դատական կարգադրիչները, ձեռնաշղթաներ հագցնել նրանց, իսկ հետո դատավոր Գ. Պողոսյանը որոշում է կայացրել նրանց հեռացնել նիստերի դահլիճից։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.