Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ

- in Հասարակություն

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե լ է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bild-ը, հայազգի ֆուտբոլիստը մտադիր է մինչև պայմանագրի ավարտը՝ 2017 թվականը, մնալ Դորտմունդում և միայն դրանից հետո որոշել իր ապագան: Մխիթարյանով հետաքրքրվեծ են Լոնդոնի «Չելսի»-ն և «Արսենալ»-ը: 27-ամյա կիսապաշտպանն ավարտված մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ասիստենտ և խաղացողների ու երկրպագուների կողմից ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20