Մոսկվայի բարեկարգման խոշոր ծրագիրն իրականացնելու է Սամվել Կարապետյանի «Տաշիրը»

- in Ով ով է ...
Samvel Karapetyan

Մոսկվայում իրականացվող «Իմ փողոցը» ծրագրի խոշորագույն պետական գնման պայմանագիրն ստացել է «Ստրոյստանդարտ» ընկերությունը, որը կապված է միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության հետ: 

Պայմանագրի արժեքն է 4.37 միլիարդ ռուբլի: Այս գումարով մրցույթը հաղթած ընկերությունը վերանորոգելու է շենքերի ճակատամասերը, «Սադովոյե կոլցոյի» երթևեկելի մասը, լայնացնելու է մայթերը, բույսեր է տնկելու:

«Տաշիր» ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը: 2015 թվականին «Տաշիր» խմբի հետ կապված ընկերությունները 52 միլիարդ ռուբլու պետական ծրագրեր են իրականացրել:

Spread the love