Մոսկվայի «կեղտոտ գործերը» Ղարաբաղում

- in Մամուլ
Sergey Lavrov

Երեկ իսպանական դատարանը ձերբակալման միջազգային օրդեր է տվել ՌԴ նախագահ Պուտինին մերձավոր համարվող մի շարք անձանց համար:

Այս մարդկանց մասին մամուլում գրվել է, որ նրանք Տամբովի կրիմինալ խմբավորման անդամներ են, ովքեր այնքան ազդեցիկ են, որ կարող են նշանակել երկրի գլխավոր դատախազին:

Երեկ կտրուկ անկում են ապրել նավթի գներն ու ռուբլու փոխարժեքը:

Երեկ հրապարակվել է ռուսական Բուկ զենիթային համալիրի համարը, որից ենթադրաբար խոցվել է Բոինգը Դոնբասի երկնքում:
Մեկ շաբաթ առաջ ամեն ինչ այլ կերպ էր ընթանում՝ հոլանդական դատարանը չեղյալ էր արել որոշումը, ըստ որի Ռուսաստանը պետք է 50 միլիարդ դոլար վճարեր Յուկօսի բաժնետերերին, նավթը թանկանում էր, իսկ Քերրին ու Լավրովը գրեթե պայմանավորվել էին Սիրիայի հարցով:

Բայց երեւում է ինչ որ բան այնպես չի գնացել, ինչ որ հարցում չեն պայմանավորվել: ԱՄՆ Կոնգրեսում սկսվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ նոր օրինագծի քննարկումը:

Ռուսաստանին «կեղտոտ գործերի» հարկադրելու Արեւմուտքի խաղը շարունակվում է, եւ շարունակվում է հօգուտ Արեւմուտքի: Հայտարարվել է Ուկրաինային ու Վրաստանին առանց վիզայի ռեժիմի տրամադրման, ՆԱՏՕ-ի ընդլայնման, Շվեդիային ու Ֆինլանդիային Դաշինք ներգրավելու մասին: Մոլդավիա են մտել ՆԱՏՕ-ի 100 տանկեր, առայժմ զորավարժության համար: Միաժամանակ, Ասադի համար ողջ պատասխանատվությունը պաշտոնապես դրվել է Ռուսաստանի վրա, եւ հիմա Մոսկվան պատասխանատվություն է կրում կառավարական զորքերի գործողությունների համար:

Այս խաղի մեջ մտնո՞ւմ է Ղարաբաղի հարցը:

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20