Մոսկվայում հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը

- in Պաշտոնական
Serj Putin

Մոսկվայում հաստատում են մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը, որին կարող են մասնակցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքում նրա դիվանագիտական աղբյուրը:

«Այո՛, Մոսկվայում հաստատում են նման հանդիպման հնարավորությունը:

Այն պատրաստվում է երկու երկրների նախագահների ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ»,- հայտնել է աղբյուրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20