Մոսկվան դեմ է Կասպից ծովով գազատարի շինարարությանը

- in Հասարակություն
Gaz

Կասպից ծովով գազատարի շինարարության միակողմանի որոշումն անթուլատրելի է, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրատչիկովը:

«Տվյալ հարցով Ռուսաստանի դիրքորոշումը հետևողական է և ծայրաստիճան բաց: Գազատարի կառուցումը բոլոր իմաստներով եզակի ջրամբարում, որպիսին հանդիսանում է Կասպից ծովը, հարկավոր է դիտարկել նախ և առաջ բնապահպանական պրիզմայի միջով և միայն դրանից հետո տնտեսության տեսանկյունից»,- նշել է Բրատչիկովը Caspian Energy ամսագրին տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Նշենք, որ ներկայումս քննարկվում է թուրքմենական գազի Եվրոպա հասցնելու նախագիծը: Աշխաբադը և Բրյուսելը այդ հարցով 2011 թվականից սկսած բանակցություններ են անցկացնում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20