Մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին և խնդրել են իրենց ներում շնորհել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Serzh Sargsyan

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին և խնդրել են իրենց ներում շնորհել՝ խոստանալով ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ և կամավոր զինվորական ծառայության անցնել։

Երեկ հայտնի դարձավ որ Սերժ Սարգսյանը 8 դատապարտյալի նախօրեին ներում է շնորհել, որից վեցը հենց «Վարդաշեն» քրեակատարողականից են և նախկինում նրանք զինվորականներ են եղել և նույնիսկ սպայական կոչումներ են ունեցել։

«Ժողովուրդ»–ին հաջողվեց պարզել, որ Սերժ Սարգսյանին դիմած դատապարտյալների մեջ է եղել նաև պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը, որի դիմումը մերժվել է։ Ըստ մեր տեղեկությունների՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ են արձակվել Գեդամ Գաբրիելյանը, Աշոտ Վարդանյանը, Արմեն Ղազարյանը, Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը և Հրաչ Ալեքսանյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20