Մրգերը և բանջարեղենը պաշտպանում են վտանգավոր հիվանդություններից

- in Հասարակություն

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ կարմիր գույնի մրգերի և բանջարեղենի օգտագործումը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղը:

Նրանց կարծիքով՝ կարմիր գույնի մթերքի բուժիչ հատկությունը պայմանավորված է նրանց բաղադրության մեջ լիկոպինի առկայությամբ: Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը հաճախ շագանակագեղձի արտադրած հատուկ հակածինի նվազումն է, ինչը հնարավոր է կանխել մրգերի և բանջարեղենի պարունակած կարմիր պիգմենտի միջոցով:

Լիկոպինին զուգահեռ կարմիր պիգմենտի ազդեցությունը կարելի է ուժեղացնել ճարպի միջոցով: Օրինակ՝ լոլիկից և զեյթունի ձեթից պատրաստված ուտեստը ավելի օգտակար է, քան սովորական լոլիկը: Այդ ուտեստը կապահովի նաև վիտամին D-ի առկայությունը օրգանիզմում, որը հակաքաղցկեղային հրաշալի միջոց է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20