Յուվեցի Կարոն քաղաքական տանիք կփնտրի Վահան Բաբայանի կուսակցությունում. «Հրապարակ»

- in Մամուլ
Karo Karapetyan

«Հրապարակ» օրաթերթն գրում է. Երեկ տեղեկություն է տարածվել, թե ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանի Ռեֆորմիստական կուսակցությունում կհանգրվանի առանց քաղաքական տանիքի ու կուսակցության մնացած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։

Նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր է և 2015-ի հայտնի դեպքերից հետո դուրս է եկել ԲՀԿ-ից։ Կարապետյանը կտրականապես հերքել է լուրերը.

«Ես ոչ մի կուսակցության հետ գործ չունեմ, ոչ մի կուսակցություն էլ չեմ մտնի, ես նախագահի կողքին կանգնած եմ ու կանգնելու եմ»»,– թերթի փոխանցմամբ ասել է Կարապետյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20