Նախագահական պալատին չի գոհացնում անգամ 99.9 տոկոսանոց հավատարմությունը. Դեմիրթաշը՝ Դավութօղլուի հեռանալու մասին

- in Հասարակություն

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը մեկնաբանել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի և Թուրքիայի վարչապետի պաշտոններից Ահմեթ Դավութօղլուի առաջիկա հեռանալը:

Դեմիրթաշը հայտարարել է, որ 2015 թվականի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ցայժմ իրականացվում է պալատական հեղաշրջում: «Պալատական հեղաշրջումն ավարտված գործընթաց չէ, այն շարունակվում է: Արդեն ամեն ինչ վճռելու է նախագահական պալատը, կառավարությունն իր կամքով որոշում չի կայացնի:

demirtasԹե ով կլինի ԱԶԿ նախագահը, ով կլինի երկրի վարչապետը, ովքեր կլինեն ռեկտորները, որ թերթերի սյունակներում ովքեր կգրեն՝ այդ ամենն արդեն որոշելու է նախագահական պալատը:

Այս «Մեկ մարդու համակարգի» ձևավորման մեջ ամենամեծ ներդրում ունեցած անձը Ահմեթ Դավութօղլուն է, որը չի պաշտպանել խորհրդարանին և հավատարմություն է պահպանել նախագահական պալատին:

Նախագահական պալատին չի գոհացնում անգամ 99.9 տոկոսանոց հավատարմությունը: Դավութօղլուի բացթողումը հենց սա է: Դավութօղլուն Թուրքիայի քաղաքական պատմության մեջ կմնա որպես ջարդարար»,- ասել է նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20