ՆԱՏՕ-ն հաստատել է արևելյան ճակատի ուժեղացումը

- in Միջազգային
Nato

ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են ամրացնել դաշինքի արևելյան ճակատը՝ հաստատել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը «Լեհաստանի ռադիոյին» տված հարցազրույցում։

Նշվում է, որ նախկինում նման հաղորդագրությունները կրել են ոչ պաշտոնական բնույթ։

«Մենք որոշել ենք, որ դա կլինի ՆԱՏՕ-ի ուժերի բազմազգ ներկայություն։ Որոշ դաշնակիցներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, արդեն պատրաստակամություն են հայտնել ամրացնել արևելյան ճակատը»,- ասել է նա։

Սակայն վերջնական որոշումը կընդունվի Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հուլիսի 8-9-ը։

«ՆԱՏՕ-ի արևելյան ճակատի ամրապնդումը պատասխանն է նոր խնդիրների, որ կանգնած են դաշինքի առջև, այդ թվում՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության»,- ասել է Սթոլթենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բազմազգ ուժերը կհամագործակցեն այն երկրի բանակի հետ, որտեղ դրանք կուղարկվեն։ Նրա խոսքով՝ առաջիկա գագաթնաժողովը կլինի բեկումնային:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20