Նժդեհի արձանի կանգնեցմամբ Հայաստանը մտադիր է հեռանալ Մոսկվայից՝ ազգային մի քանի վիրավորանքների պատճառով

- in Հասարակություն
Nzhdeh Garegin

Ռուսաստանի Ազգային ռազմավարության ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ռեմիզովը vestikavkaza.ru-ի հետ զրույցում խոսել է Երևանում ՀՀ իշխանությունների կողմից Գարեգին Նժդեհի հուշարձանի կանգնեցման մասին։

Ռեմիզովը նշել է, որ նման արարքներով Հայաստանը մտադիր է հեռանալ Ռուսաստանից և նրա պաշտոնական պատմությունից։ Խոսքը ազգային մի քանի վիրավորանքների մասին է։ «Դրանցից մեկը կապված է երիտասարդ խորհրդային հանրապետության դերի հետ՝ Հայաստանի կողմից տարածքի էական մասի կորստի հարցում։ Բացի այդ, հայկական ազգայնականության ավանդույթը, ինչպես ձևավորվել է XX դարի սկզբում, շատ հավատարիմ և բարյացակամ չէ ռուսական պատմական կայսերական նախագծի հանդեպ։ Իհարկե, դա չի նշանակում որ մեծ քաղաքականությունը կսկսի շարժվել պատմական վեճերի հունով, քանի որ շատ սահմանափակ է Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մանևրի ազատությունը»,- ասել է քաղաքագետը։

56547Նրա կարծիքով՝ Երևանին անհրաժեշտ էր նաև ինչ-որ կերպ ցույց տալ սեփական դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություների վերջին էսկալացիայի ընթացքում Ռուսաստանի վարքի հարցում։ «Ներկայում շատ բարձր է բարկության մակարդակը հայկական հասարակության շրջանում՝ որքանով կարող եմ դատել Մոսկվայի դիրքորոշումից։ Իմ կածիքով՝ այդ բարկությունն անարդար է և քիչ հիմնավոր, չէ՞ որ Ռուսաստանը լուրջ դիվանագիտական ջանքեր է ներդրել, որպեսզի զինված հակամարտությունը թափ չառնի, և ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը չդառնա անխուսափելի»,- ասել է նա՝ հավելելով, որ ստատուս քվոյի պահպանումը առավել շահավետ է հայկական կողմին, քան ադրբեջանական։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, նա նշել է, որ դա գործնական տեսանկյունից ոչ մի դեր չի խաղում, քանի որ այն կարող էր գնվել նաև այլ երկրներից։ «Այստեղ ավելի շուտ վիրավորանքն է, քան քաղաքական առողջ միտքը, իսկ ադյունքում ունենք շա բացասական ֆոն հայ-ռուսական հարաբերությունների համար»,- ասել է Ռեմիզովը։

Քաղաքագետի կարծիքով՝ հուշարձանի բացումը դաշնակից երկրում ևս մեկ դաս է Ռուսաստանին։ «Մոսկվան պետք է առավելագույնս պրագմատիկ կերպով մոտենա հետխորհրդային տարածքում դաշնակցությանը և պատրանքներ չփայփայի նախկին խորհրդային հանրապետությունների եղբայրության հարցում»,- ասել է Ռեմիզովը՝ հավելելով, որ «Մոսկվայի համար արդեն բավարար մանր ահազանգեր կան, որոնք թույլ են տալիս եզրակացություններ անել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության բնույթի վերաբերյալ»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20