Նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր

- in Պաշտոնական
Tank

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան: Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20