«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը կարգավորման գործընթացից Արցախին դուրս թողնելու վտանգի մասին

- in Հասարակություն

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքի և դրա հետագա զարգացումների վերաբերյալ Սերժ Սարգսյանի վարչախումբը որդեգրել է համազգային ներուժի մոբիլիզացիայից խուսափելու և մեր ժողովրդին ու Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող միջազգային սուբյեկտներին մոլորեցնելու գործելաոճ՝ որպես միակ նպատակ ունենալով հայության շահերի հաշվին երկարաձգելու իր իշխանությունը:

Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում կազմակերպվող հայ-ադրբեջանական հանդիպումը առաջին անգամ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից 1994 թ. հրադադարի եռակողմ համաձայնագիրը փաստացի չեղյալ հայտարարելու պայմաններում, ինչը կարող է ծառայել Արցախին կարգավորման գործընթացից դուրս թողնելու ադրբեջանական դավադրությանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, հաշվի առնելով ազգային անվտանգությանն սպառնացող վտանգները չեզոքացնելու համար ներքին և արտաքին լսարանին ճշմարտությունը ներկայացնելու կարևորությունը, 2016 թ. մայիսի 16-ից վերսկսում է Ազատության հրապարակում մամուլի ասուլիսները, ինչպես նաև դիտարկում է առաջիկա օրերին հանրահավաք անցկացնելու հարցը:

Զուգահեռաբար՝ մենք նախատեսում ենք նաև հանդիպումներ կազմակերպել դիվանագիտական առաքելություների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետները ներկայացնելու նպատակով:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20