Նոր քրգործ. Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի

- in Իրավունք
Ashot Karapetyan

ՀԺԿ նախկին անդամ «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի» գործով նոր քրեական գործ է հարուցվել։ Վիրաբյանը գործով ճանաչվել է տուժող և հրավիրվել հարցաքննության։

Ավելի վաղ Եվրադատարանն այս գործով որոշում կայացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Վիրաբյանը կրկին դիմեց Հայաստանի արդարադատությանը՝ մեղավորներին պատժելու համար:

Հիշեցնենք, որ քննչական մարմինը դեռ 2004 թվականին հրաժարվել էր գործ հարուցել Վիրաբյանին խոշտանգելու մեղադրանքով՝ համարելով, որ ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի չեն ենթարկել: Աչք փակվեց անգամ այն հանգամանքի վրա, որ Վիրաբյանը օրեր շարունակ անցկացրել է հիվանդանոցում, դաժան ծեծի հետևանքով վիրահատվել: Ավելին՝ Գրիշա Վիրաբյանին վիրահատող բժիշկների հավաստմամբ՝ եթե վիրահատությունը փոքր-ինչ ուշանար, ապա նրա կյանքը հնարավոր չէր լինի փրկել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20