«Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները ԼՂՀ-ում օգտագործվում են անօդաչու թռչող սարքերը «բռնեցնելու» համար. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Serzh Gagik

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ քառօրյա պատերազմից հետո Արցախի խորհրդարանի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը դիմել է ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ, գործարար Գագիկ Ծառուկյանին՝ նրանից խնդրելով իրեն պատկանող «Շանգրիլա» խաղատան դիմաց տեղադրված հզոր լուսարձակները նվիրել ԼՂՀ-ին։

Բանն այն է, որ այդ լուսարձակները շատ հզոր են, և մթության մեջ դրանց օգնությամբ հեշտությամբ կարելի է անօդաչու թռչող սարքերին «բռնեցնել»։ Գագիկ Ծառուկյանը չի մերժել Բալասանյանի խնդրանքը և անմիջապես հանձնարարել է լուսարձակները ապամոնտաժել և ուղարկել գեներալին։ Մեր տեղեկություններով՝դրանք ապրիլից արդեն տեղադրված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ։ Ավելին՝ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ քառօրյա պատերազմից հետո մեր զինվորների կողմից խոցված անօդաչու թռչող սարքերից երկուսը ոչնչացվել են հենց լուսարձակների օգնությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20