Ողբերգական դեպք Երևանում

- in Սոցիալական
diak

Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 37 շենքի 17 բնակարանում ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը՝ միջանցքում՝ հատակին հայտնաբերել են տանտիրոջ՝ 87-ամյա Անդրանիկ Ահարոնյանի դին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ Հարություն Սարդարյանը և դատական բժիշկը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20