Ողբերգական դեպք Սարի-Թաղում. սեփական տան խորդանոցում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի կախված դին

- in Սոցիալական
diak

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Սարի- Թաղ 20 փողոց 34 տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, նշված հասցե է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր նշված տանը կից խորդանոցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 29-ամյա Գ. Տ. –ի դին` կախված վիճակում:

Spread the love