Ողբերգական դեպք. Քաշաթաղի «տաք ջրեր» լճում երեք մարդ է խեղդվել. Armlur.am

- in Մամուլ
diak

Armlur.am-ի փոխանցմամբ՝ Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Նախնական տեղեկություններով՝ խեղդվել է երեք մարդ։ Խեղդվողների ինքնությունը ճշտվում է։ Ըստ նախնական լուրերի՝ նրանցից երկուսը Գորիսի բնակիչներ են, իսկ մեկը Քաշաթաղից է: Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչից են նրանք մահացել:

Նախնական վարկած կա, որ խեղդվել են ոչ թե ջրից, այլ լճում արտանետված գազից։ Սակայն այդ լիճն ունի նաև ձգողական հատկություն և չի բացառվում, որ նրանց մահվան պատճառը հենց ջուրն է եղել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20