«Ով ուզում է տուրիզմի ոլորտում աշխատել, թող սովորի մեզ մոտ»

- in Կրթություն

Հանրապետության ավագ դպրոցներում հնչեց «Վերջին զանգը», հանրակրթություն ստացած պատանիներն ու պարմանուհիները քննություններ կհանձնեն ու կավարտեն այն: Հաջորդ փուլը` բարձրագույն կրթություն ստանալն է ու շատ կարևոր, թե ի՞նչ մասնագիտությւոն կընտրի նրանցից յուրաքանչյուրը, որպեսզի բուհն ավարտելուց հետո անպայմանորեն ապահովված լինի աշխատանքով, հետագա սոցիալական կյանքն ապահոհովված լինի: 

Հանրապետության տարբեր բուհեր ամենատարբեր մասնագիտություններն են առաջարկում: Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի Տուրիզմի հայկական ինստիտուտ մասնաճյուղն առաջարկում է սովորել և իսկապես բարձրագույն կրթություն ստանալ և մասնագիտանալ տուրիզմի, ոլորտում: Մի բնագավառ, որտեղ աշխատողների մեծամասնությունը ոչ մասնագետններ են, իսկ որակյալ մասնագետների աշխատանքը` պահանջված:

Այդ առիթով զրուցում ենք Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի հետ:

– Մեր բուհում կրթության բարձր որակն ապահովված է, որովհետև դասավանդվում է Ռուսաստանի կրթական չափորոշիչներով: Մեր բուհն ավարտած շրջանավարտներն անպայմանորեն աշխատում են, նրանք պահանջված են: Այսօր շատ բուհեր զբոսաշրջության, սերվիսի մասնագետներ են պատրաստում, սակայն որտե՞ղ են նրանք աշխատում: Փոխարենը` մեզ մոտ ավարտածներն աշխատում են, որովհետև ՏՀԻ բուհում դասավանդում են իրենք` գործատուները, պրակտիկաները կազմակերպվում են մեծ տուրֆիրմաներում` ի դեպ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Այսօր ամբողջ աշխարհում խնդիր է, թե ինչպիսի՞ մասնագետ պետք է պատրաստել, որպեսզի համապատասխանի գործատուների պահանջին: Հայաստանյան տուրիզմի ոլորտում այսօր աշխատում են մարդիկ, ովքեր չունեն որևէ մասնագիտական կրթություն: Հետևաբար` մեր գերխնդիրն է այսօր բազմակողմաիորեն հմտացած մասնագետներ ունենալ, որպեսզի մրցունակ լինեն գործատուների առաջարկած շուկայում:

Հայ ժողովուրդը հյուրընկալ է, չտեսնված խոհանոց ու պատմամշակութային վայրեր ունենք, սակայն մասնագիտական կրթություն չենք ունեցել, թե ինչպիսի՞ մասնագետներ պատրաստել, ի՞նչ հմտություններով օժտված պետք է նրանք լինեն: Մեր բուհն ավարտած շրջանավարտներն առավելություն ունեն ինչպես Հայաստանում գործող մյուս բուհերի մասնագետների, այլև արտերկրում ավարտածների նկատմամբ: Մենք այնպիսի մասնագետներ ենք պատրաստում, որ անմիջապես ավարտելուց հետո կարող են աշխատել, նույնիսկ ուսումնառության շրջանում են շատերին տեղավորում տարբեր ոլորտի համապատասխան կազմակերպություններում աշխատանքի:

Այսօր` մասնագիտություն ընտրողների համար հարցերի հարցն է, որ սխալ մասնագիտություն չընտրեն: Ինչ էլ, որ ընտրում են, պետք է մտածեն, այն ավարտելուց հետո աշխատանք կունենա՞ն, թե` ոչ: Մասնագիտության սխալ ընտրության արդյունքում է, որ բուհն ավարտելուց հետո շատերը վաճառող – վաճառողուհիներ են աշխատում, ինչն էլ գցում է Հայաստանի կրթության վարկանիշը:

Տուրիզմը մարդկային գործոն է, երբ տարբեր երկրներից մասնագետներ ենք հյուրընկալում, նրանք են ասում, թե` ամեն բան լավ է այս երկրում, սակայն տուրիզմում ներգրավված մարդկային գործոնն է պակասում:

Այնպես որ` ով ուզում է տուրիզմի ոլորտում աշխատել, թող սովորի մեզ մոտ, ով պարզապես ժամանակ վատնել, ապա թող սովորի որտեղ ցանկանում է: Ես երաշխավորում եմ, որ մեր բուհն ավարտելուց հետո մեր շրջանավարտն ապահովված կլինի աշխատանքով:

Տուրիզմի հայկական ինստիտուն ավարտած շրջանավարտներից շատերն աշխատում են նաև` Ֆրանսիայում, Գերմանիայում. ԱՄԷ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում … ցանկացած երկրում և ամենակարևորը` հայտնի ֆիրմաներում:

Ես բոլորին հրավիրում եմ մեզ մոտ սովորելու, որպեսզի տարածաշրջանում ետ չընկնենք այս մասնագիտության առումով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այցելելով բուհ.

ք. Երևան, Երվանդ Քոչարի փողոց /սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ/ 12/1, թիվ 14 դպրոցի հարևանությամբ:

Հեռ. 010 583 229; 041 550 536; ֆաքս. 010 583 229.

web site: www.ait.am

E- mail: tourisminstitute@yahoo.com; tourist@ait.am

Spread the love