Որ երկրում են ավելի երկար քնում

qnel

Ամերիկացի գիտնականները բջջային հեռախոսների հավելվածների օգնությամբ տվյալներ են հավաքել աշխարհի տարբեր երկրներում քնի առանձնահատկությունների վերաբերյալ: Այդ մասին հետազոտությունը հրապարակված է Science Advances ամսագրում:

Համաձայն հետազոտության՝ հոլանդացիները անկողնում մեկ ժամ ավելի են անցկացնում, քան Սինգապուրի կամ Ճապոնիայի բնակիչները: Սովորաբար կանայք ավելի շատ են քնում, քան տղամարդիկ, իսկ ամենաքիչը քնում են միջին տարիքի տղամարդիկ:

Գիտնականների կարծիքով՝ կարևոր գործոնը, որը ազդում է քնի տևողության վրա, երկրում ընդունված քնելու ժամն է. որքան ուշ է երկրում ընդունված քնելը, այնքան մարդիկ գիշերը ավելի քիչ են քնում: Իսկ օրը սկսելու ժամը գրեթե չի ազդում գիշերային քնի տևողության վրա:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.