Ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ

- in Առողջություն
Jamanak mard

Գրանցված ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Հիվանդները տեղափոխվել են «Շտապ օգնություն» ծառայության միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Մեր աշխատակիցները 7 հոգու տեղափոխել են Երևանի տարբեր բժշկական հաստատություններ: Ընդհանուր առմամբ, ծանր դեպքեր չկային, հիմնականում բոլորն ունեին թեթև վնասվածքներ, քերծվածքներ: Կարծում եմ, տեղում կստանան առաջին բուժօգնությունը և դուրս կգրվեն»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20