Ուկրաինացի երգչուհին հաղթել է «Եվրատեսիլում», Հայաստանը 7-րդն է

- in Պաշտոնական

Ուկրաինացի երգչուհի Ջամալան հաղթել է «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթը, որը տեղի էր ունենում Ստոկհոլմում:

Ջամալան ժյուրիի և հանդիսատեսի քվեարկությունների արդյունքով ստացել է 534 բալ: Դա հանդիսատեսի քվեարկությամբ երկրորդ արդյունքն էր, սակայն ժյուրիի բարձր բալերի շնորհիվ երգչուհին գրավեց առաջին տեղը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ում անձամբ շնորհավորել է Ջամալային հաղթանակի կապակցությամբ: «ճշմարտությունը, ինչպես միշտ, հաղթեց»,- գրել է նա:

Մրցույթում երկրորդ տեղն է գրավել Ավստրալիան, որն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Եվրատեսիլին» լիարժեք մասնակցի իրավունքներով: Լավագույն հնգյակը եզրափակել են Բուլղարիան և Շվեդիան:

Հայաստանը նեկայացնող Իվետա Մուկուչյանը գրավել է 7-րդ տեղը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20