Ուկրաիներենը կդառնա ԵՄ պաշտոնական լեզուներից մեկը

Poroshenko

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ ապագայում Ուկրաինայի քաղաքացիները կներկայացվեն եվրոպական ինստիտուտներում, իսկ ուկրաիներենը կդառնա Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկը: 

«Մենք բոլորս ձգտում ենք նրան, որ Ուկրաինան դառնա հաջողության իսկական պատմություն: Ես վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ես վստահ եմ, որ մի օր Ուկրաինայի քաղաքացիները իրենց տեղը կզբաղեցնեն Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովում և եվրոպական ինստիտուտներում: Դա կլինի այն օրը, երբ Ուկրաինան արժանի տեղ կզբաղեցնի ԵՄ անդամ երկրների մեջ»,- հայտարարել է նախագահը Ուկրաինայում Եվրոպայի օրվա առթիվ:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.