Պատգամավորները «թռել են» ԱԺ-ից

- in Կեղտոտ լվացք
AJ

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Ընտրական օրենսգրքը և կից ներկայցված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Այստեղ, սակայն «քննարկել» տերմինն օգտագործելը մի փոքր ճոխություն է ստացվում, եթե նայենք, թե ինչ պայմաններում է այն տեղի ունենում: Խնդրահարույց և բազմաթիվ ուժերի կողմից «չարչրկված» Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումններն Ազգային Ժողովում ընթանում են դատարկ դահլիճում:

Մինչ այս, պատգամավորների կողմից առաջ էին քաշվում տարբեր թեզեր, կից լրատվամիջոցներով կազմակերպում էին հարցազրույցներ, որտեղ քննարկվող փաթեթին բավականին սուր բնորոշումներ էին տալիս: Հետաքրքիր է, այսօր ի՞նչն էր խանգարում այդ գործիչներին գոնե ֆիզիկապես ներկա գտնվել դահլիճում, ու՞ր են նրանց այդ «կործանումից փրկելուն» ուղղված քայլերը, երբ ԱԺ-ում հյուրընկալել է օրենսգրքի փաթեթը:

Ինչպես տեսնում ենք, քաղաքական ուժերի կուրծք ծեծելն ու գլուխ կոտրելը սահմանափակվում է միայն մամուլում ու սոցցանցերում ժամանակ առ ժամանակ ականջահաճո բառեր շարելով, իսկ բուն աշխատավայրում բոլորը դասալիքներ են ու գործնականում փաստացի քայլերը շոշափելի չեն:

Ալիսա Մանուկյան; Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20