Պատգամավորները պահանջում են պատասխանատվության ենթարկել Բաղդասարովին

Mikhayil Baghdasarov

Ազգային ժողովը արտահերթ նիստում դարձյալ քննարկում է Հրազդանի ցեմենտի գործարանին հարկային արտոնություններ տալու նախագիծը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ քառօրյայում այս նախագիծը չէր ընդունել, քանի որ ընդդիմությունը դրան դեմ էր, իսկ ՀՀԿ խմբակցությունը քվորում չէր կարողացել ապահովել:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստում ասաց, որ գործարանին 500 մլն դրամ վճարից, որը գոյացել է չվճարված հարկերի դիմաց կիրառված տույժերից, ազատելը կարևոր է, որպեսզի գործարանը շարունակի իր հետագա գործունեությունն ու աշխատատեղեր ապահովի:

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ պետք չէ կառավարությանը քննադատել այն բանի համար, որ պարզապես փորձում է փրկել այս հսկային: Ըստ նախարարի՝ Հրազդանի ցեմենտի գործարանն այսօր կապ չունի Միքայել Բաղդասարովի հետ, ով նախկին սեփականատերն էր: Այսօր գործարանի բաժնետմոսներն անցել են ՎՏԲ-Հայաստան բանկին, որտեղ գործարանը գրավադրված է:

Պատգամավորները պահանջում են պատասխանատվության կանչել Միքայել Բաղդասարովին՝ նշելով, որ նա գործարանը կանխամտածված սնանկացման է տարել: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դա առանձին գործընթաց է, որն ընթանում է, այս գործընթացի հետ կապ չունի. «Տվյալ դեպքում խոսքը չի գնում կանխամտածված սնանկացման մասին, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք լինի: Նախկին բաժնետերերը գործարանը որպես գրավի առարկա դրել են բանկում, եկել է ժամանակը, չեն կարողացել բանկում վճարը կատարել, ինչպես մեր տնտեսության մեջ շատերն են դրա առաջ կանգնել, և գրավի առարկան անցնում է բանկին՝ ի տնօրինություն: Սա այդ դեպքն է: Նախաձեռնությունը որևէ մեկին պատասխանատվությունից ազատելու նպատակ չի հետապնդում»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.