Պենտագոնը մոռացել է Հաղթանակի օրվա մասին

- in Միջազգային
Pentagon

Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը պարբերաբար անցկացվող ճեպազրույցի ժամանակ խոստովանել է, որ մոռացել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի տարեդարձը: 

Նշվում է, որ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը արել է մի շարք հայտարարություններ, որոնց թվում չի հիշատակել Հաղթանակի օրը:

Լրագրողները որոշել են Կուկին հիշեցնել տարեդարձի մասին: «Դա պատմության մեջ կարևոր օր է: Շնորհակալություն, որ հիշեցրիք ինձ: Այսօր շատ իրադարձություններ են տեղի ունենում, և դա բաց է թողնվել իմ ցուցակից: Սակայն ես տեսել եմ, որ աշխարհում տոնակատարություններ են եղել»,- ասել է Կուկը, սակայն ոչ ոքի չի շնորհավորել Հաղթանակի 71-րդ տարեդարձի կապակցությամբ:

Spread the love