Պետական կառույցներում առաջին փուլով կկրճատվի 797 մեքենա

- in Սոցիալական

Կառավարության այսօրվա նիստի oրակարգային հարցերից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կառավարության նախորդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականների ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:

«Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով և արդյունքները հետևյալն են. առաջին փուլում կրճատվելու է 797 մեքնա»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ աշխատել են բոլոր նախարարությունների հետ՝ բացառությամբ ՊՆ-ի և ԱԳՆ-ի, որոշ առընթեր մարմինների՝ բացառությամբ ոտիկանության, ԱԱԾ-ի, քննչական և փրկարար ծառայություններից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20