Պետդեպարտամենը տեղյակ է Սիրիայում ռազմական գործողություններ անցկացնելու Անկարայի մտադրության մասին

- in Միջազգային
siria

ԱՄՆ պետդեպարտամենտը տեղյակ է Սիրիայում միակողմանի հիմունքով ռազմական գործողություններ անցկացնելու Անկարայի մտադրության մասին, սակայն չի պատրասվում դրանք մեկնաբանել, հինգշաբթի հայտարարել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն: 

«Ես տեսել եմ այդ մասին հաղորդագրությունը: Մենք առաջարկում ենք այդ առիթով դիմել Թուրքիայի կառավարությանը»,- ասել է Թրյուդոն ճեպազրույցի ժամանակ:

Թրյուդոն նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան հանդիսանում են դաշնակիցներ և շարունակում են տարբեր հարցերով քննարկումներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20