Պլաստիկե սպասքը վնասակար է երեխայի ներարգանդային զարգացման համար

Cnndkan

Ջրի պլաստիկե շշերի և թիթեղյա տարաների պատրաստման համար օգտագործվող բիսֆենոլ А քիմիական միացությունը մեծացնում է հղի մայրիկների ապագա երեխաների ճարպակալման առաջացման ռիսկը: Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) բժիշկների հետազոտության մասին հրապարակված է Environmental Health Perspectives ամսագրում:

Գիտնականները հետազոտված կանանց 94%-ի մեզում հայտնաբերել են բիսֆենոլ А: Այդ նյութն արգելափակում է օրգանիզմի համար կարևոր հորմոնալ միացությունների առաջացումը և հանգեցնում ասթմայի, ընկճախտի, աղջիկների վաղ սեռահասունացման, շաքարային դիաբետի, ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների առաջացման մեծ ռիսկի:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 369 մոր և երեխայի մեզի նմուշներ: Առաջիններից նմուշը վերցվել է հղիության վերջին երեք ամսում, երկրորդներից՝ 3 և 5 տարեկանում: Երեխաների հասակն ու քաշը չափվել են 5 և 7 տարեկանում: Չափվել է նաև 7 տարեկանների իրանը:

Պարզվել է՝ որքան շատ է եղել բիսֆենոլ А-ի խտությունը մայրերի մոտ, այնքան բարձր է եղել նրանց երեխաների մարմնի զանգվածի ինդեքսը:

Բժիշկները կանանց խորհուրդ են տալիս հղիության 3-7 ամիսներին սահմանափակել պահածոյացված մթերքների և պլաստիկե սպասքի օգտագործումը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.