ՊՆ խոսնակը` Լֆիկ Սամոյի, Արմենչիկի և գեներալ Մանվելի միջադեպերի մասին

- in Ով ով է ...
Arcrun Hovhannisyan

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երգիչ Արմենչիկի մասնակցությամբ տեղի ունեցածին, երբ նա զինվորներին տոպրակներով նվերներ էր բաժանել. «Ուսումնասիրել ենք դեպքը, մանրամասն ես չեմ կարող ներկայացնել: Իհարկե, Լեռնային Ղարաբաղում է եղել դեպքը: Այդտեղ որևէ քրեական ու հանցավոր բան չկա, մի քիչ անփութություն է տեղի ունեցել, որի համար հրամանատարությանը համապատասխան զգուշացում է տրվել»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե աշխատանքից հեռացվել է այն հրամանատարը, որին Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) ավտոմեքենա էր նվիրել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հնարավոր է, ես ամեն մի ազատում ու նշանակում չեմ կարղ մեկնաբանել»: Նա նշեց, որ հնարավոր է՝ պատգամավորը տվյալ տարածքի զորամաս է գնացել, իր սրտի ուզածն արել է, ուզեցել է ինչ-որ բանով օգնել, օգնել է. «Հիմա այդ հրամանատարը լիներ, Պողոսը, թե Պետրոսը, ինքն այդ մեքենան նվիրել է այդ հրամանատարին: Ի՞նչ կապ ունի: Այդ հրամանատարը վաղը կարող է պաշտոնի բարձրացում ստանա կամ թերացումների համար հեռացվի»:

Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ է գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ Հադրութում տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Ես իրավասու չեմ դրան պատասխանել տեղյակ չեմ: Նախ՝ Արցախի տարածք, երկրորդը՝ ոչ Զինված ուժեր, ես ի՞նչ իրավասություն ունեմ»: Ընդունելի՞ է Մանվել Գրիգորյանի նման պահվածքը, բայց Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց:

Ինչ վերաբերում է ժամետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի մահվան դեպքին, երբ նախքան մահը նա հորն ասել էր, թե սպաները փորձում են դիզվառելիք գողանալ, իսկ ինքը թույլ չի տալիս, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Կոնկրետ դեպքերի մասով դիմեք իրավապահ մարմիններին, որոնց տիրույթում գտնվում է գործը: Քանի որ կա գործ, չավարտված վարույթ, ես իրավասու չեմ պատասխանել: Բանակում կոռուպցիոն ներևույթների դեմ պայքարի լայնամաշտաբ գործողություններ են իրականացվում»:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ ՀՀ սահմանների մասով այսօր նույնքան վտանգ չկա, ինչպիսին որ եղել է կամ կա ԼՂՀ սահմանին:

Spread the love