ՌԴ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց սկսվել է

Zenq

Վարկային համաձայնագրով Ռուսաստանից Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց սկսվել է: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց է սկսվել, սակայն թե ինչ է մատակարարվում, չեմ կարող ասել»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելել է, որ ՀՀ զինված ուժերի՝ նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ, դա չի սկսվել միայն վարկով և չի ավարտվում միայն վարկով: «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Հայաստանը պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը, այդ ժամանակ վարկի մասին խոսք լինել չէր կարող: Մեր կողմից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է ձեռք բերվել ոչ վարկով: Ինչպես գիտեք, դրանից հետո նաև, երբ զենքի տեսակների մասին հարցադրումներ էին լինում, մենք ասել ենք, որ մեր զինանոցում կան զենքեր, որոնք շատ լավն են կարևոր են ու շատերի համար երազելի զենքեր են»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը:

Հովհաննիսյանը հավելել է, որ այդ վարկային համաձայնագրով ձեռք են բերվում ոչ միայն զենքեր, այլ նաև օպերատիվ հետախուզական սարքեր, որոնք չեն կրակում, սակայն շատ կարևոր նշանակություն ունեն:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.