Ռոբերտ Քոչարյանը չէր գնացել լուսանկարվելու

- in Ով ով է ...
Serj Robert

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի մայիսի 11-ին Արցախ կատարած այցին եւ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը:

Ինչ վերաբերում է այն իրողությանը, որ դրա վերաբերյալ չի եղել տեղեկատվություն, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը չէր գնացել լուսանկարվելու: Սողոմոնյանը նաեւ ասել է, թե Ռոբերտ Քոչարյանն այդ մասով ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունի:

Գրասենյակի ղեկավարը ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը քառօրյա պատերազմի օրերին մշտական հեռախոսային կապի մեջ է եղել Բակո Սահակյանի հետ: Նա միաժամանակ հայտնել է, որ Քոչարյանի Արցախ այցերը, զինվորականների եւ Արցախի ղեկավարության հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն Ազատությանը ասել է, որ Քոչարյանն առաջիկայում առիթ կունենա կարծիք հայտնել քառօրյա պատերազմից հետո ստեղծված վիճակի մասին:

Սողոմոնյանը անդրադարձել է նաեւ Վարդան Օսկանյանի կուսակցության եւ դրա հետ Քոչարյանի հնարավոր գործակցության մասին հարցին: Սողոմոնյանը ասել է, թե որեւէ կուսակցության հետ գործակցելուց առաջ Քոչարյանը նախ պետք է հայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Ըստ Սողոմոնյանի, այս պահին այդպիսի հայտարարություն չկա: Նա միաժամանակ հիշեցրել է սակայն Ազատություն ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակցին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ ակտիվ քաղաքականություն վերադարձի վերաբերյալ հարցին Քոչարյանը պատասխանել էր՝ «երբեք մի ասա երբեք»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20