Ռուսական երկու ավիաընկերությունների արգելել են թռչել Թուրքիա

- in Հասարակություն
Turkia

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը դիտարկումից հանել է ռուսական 2 ավիաընկերությունների հայտերը` Թուրքիա կանոնավոր չվերթների թույլտվություն ստանալու խնդրանքով, հայտնում է lenta.ru-ն` հղումով Ռոսավիացիային:

Nordwind Airlines ավիաընկերությունը թույլտվություն էր խնդրել շաբաթը յոթ անգամ թռչել Ստամբուլ և Անթալիա ռուսական Օմսկ, Չելյաբինսկ, Պերմ, Սամարա, Ուֆա, Կազան, Նիժնի Նովգորոդ, Վորոնեժ և Վոլգոգրադ քաղաքներից:

Իսկ Pegas Fly ավիաընկերությունը խնդրել էր շաբաթը երկու անգամ Անթալիա թռչել Կրասնոյարսկ, Իրկուտսկ, Խաբարովսկ, Սամարա, Պերմ և Ուֆա քաղաքներից:

Spread the love