«Ռուսական նախագծի» նոր սցենարը

Rus zinvor

Երբեմն թվում է, որ Հարավային Կովկասը միջազգային պլանում մոռացված ու կոնսերվացված շրջան է, սակայն ժամանակ առ ժամանակ այստեղ տեղի են ունենում պատերազմներ, ընդ որում՝ խոշոր տերությունների մասնակցությամբ: Ժամանակն է պարզել, թե որն է միջազգային հանրության նպատակն այս շրջանի հանդեպ:

Այս խնդրի շրջանակներում անհրաժեշտ է դիտարկել վերջին տարիների իրադարձությունները, գործընթացներն ու միտումները: Արտաքին քաղաքականությունն, իհարկե, սերտ կապված է ներքին խնդիրների հետ, եւ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության էությունն ու ոճն երեւակվում են արտաքին քաղաքականության վրա: 2008-2012 թթ. Արտաքին քաղաքականության մեջ որեւէ հատկանշական բան չի կատարվել:

Հիմնականում տեղի են ունեցել ճշտումներ պայմանագրերում եւ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում: Քիչ բան է փոխվել պայմանագրային բազայում, նկատելի առաջխաղացում չի եղել Արեւմուտքի հետ հարաբերություններում ու Մերձավոր Արեւելքում, չեն եղել որեւէ «հայտեր» նոր նախագահի ու նոր նշանակված արտաքին գործերի նախարարի կողմից, անվտանգության ու արտաքին քաղաքականության ասպարեզում:

Հայաստանը շարունակել է ԱՄՆ-ի ու Եվրոպական միության կողմից մարտահրավերների արձագանքման քաղաքականությունը, որոնք կոշտ չեն եղել, նույնիսկ նախագահի ընտրության կապակցությամբ: 2008-2012 թթ. փորձել են խաղարկել այն, ինչն արդեն մշակված է եղել նախորդ տարիներին:

Վրաստանի դեմ հաղթանակից ոգեշնչված Ռուսաստանը որոշեց, որ ժամանակն է ուժեղացնել ճնշումը Հարավային Կովկասի վրա եւ ցուցադրել Ադրբեջանի ու Հայաստանի վրա հավասար ազդելու ընդունակությունը: 2014-ին ու 2015-ին ռուսները զգացին, որ ԱՄՆ-ն փորձում է օգտվել Հարավային Կովկասից՝ որպես ռեզերվային շրջան ու վերադարձնել իր ներկայությունն ու ազդեցությունը:

Ռուսները սկսեցին շտապել, բայց պետք էր շահագրգռել շրջանի երկրներից մեկին, նախեւառաջ Ադրբեջանին, ագրեսիայի ուղղությամբ: Անհրաժեշտ էր Ադրբեջանին հստակ ու որոշակի ցույց տալ, որ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը կհանգեցնի Ադրբեջանի հեռանկարների կորստին:

Ռուսաստանը ձեռնարկեց հնարավոր ամեն ինչ Ադրբեջանին պատերազմի մղելու համար, որպեսզի ԱՄՆ-ին բացառի Հարավային Կովկասի խաղից: Պատերազմում պարտված Հայաստանը կդառնար բացառապես Ռուսաստանի վասալը եւ Ռուսաստանի քմահաճույքով կհամաձայնվեր Ղարաբաղը զիջել Ադրբեջանին: Եթե Հայաստանը կարողանար չպարտվել պատերազմը, Հայաստանի մերձեցումն Արեւմուտքին ակնհայտ կդառնար:

Քառօրյա պատերազմը Ռուսաստանի էքսպերիմենտն էր, եւ հիմա ռուսները մեծ շփոթվածության մեջ են, բայց նրանք երբեք չեն հանձնվում եւ պատրաստում են այս էքսպերիմենտի շարունակությունը, այսինքն՝ պատերազմի: Միայն պատերազմը կարող է բացառել ԱՄՆ-ի մուտքը շրջան:

Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը էական հետեւություններ չարեց ու կրկին հայտնվեց Մոսկվայում, պրո-ռուսական ֆորումում «քննարկելով» անվտանգության հարցեր: Դա խոշոր պատմական պարտության շարունակությունն է: Արդյոք ժամանակը չէ ասել ճշմարտությունը:

Ռուսաստանի նախագահի մոտ մշակվել է Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու լիովին անհամարժեք «ռուսական նախագիծը», ինչը հանգեցնելու է ոչ միայն Ղարաբաղի հայ բնակչության վերացմանը, այլեւ հայ ազգի պատմական հեռանկարի կորստին:

Ղարաբաղյան «կարգավորման» «ռուսական նախագիծը» զգալի չափով կողմնորոշված ու կապված է Թուրքիայի քաղաքական հավակնություններին, որը Ռուսաստանը փորձել է բավարարել հայկական շահերի հաշվին:

Սեւծովյան-կովկասյան շրջանում երրորդ ուժի ի հայտ գալը, ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը, այդ ծրագրերին շրջանի պետությունների ներգրավումը հանգեցրին նրան, որ Ռուսաստանն ու Թուրքիան փորձեցին դաշինք ստեղծել:

Այս դաշինքը ավելի շուտ վիրտուալ է, քան իրական, սակայն նույնիսկ այս դեպքում Հայաստանի համար լուրջ սպառնալիք է առաջանում: Եվրասիայում ազդեցության ոլորտների ու գործառույթների բաժանման հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ նույնիսկ ժամանակավոր համաձայնության դեպքում Հայաստանին տեղ չի մնում աշխարհքաղաքական դասավորության մեջ:

Սակայն նման համաձայնություններ ժամանակակից ռազմավարությունների ու շահերի պայմաններում չեն կարող լինել: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը «ռուսական նախագծի» ծավալման սկզբից հասկանում էր, որ չի կարող համաձայնվել այդ ծրագրերին, սակայն հույս էր դնում խնդրի սպառման վրա, առանց Ռուսաստանի հետ հարաբերության վատացման: Դա հենց այդպես էլ եղավ, բայց այլ սցենարով:

Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր կտրուկ հրաժարվել այդ «պլանից», համենայնդեպս այս փուլում: Ռուսները համոզվեցին, որ այդ նախագիծն իրական չէ եւ որոշեցին այն չշարունակել, քանի որ ցանկացած ելքի դեպքում կմնա Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի ատելությունն ու թշնամանքը: Դա բացարձակապես չի համապատասխանում Ռուսաստանի ոչ մարտավարական, ոչ էլ ռազմավարական ծրագրերին:

Խնդիրն այն է, որ հայկական ղեկավարության եւ հայ հասարակության շատ խմբերի պահվածքը բավական երկար ու համոզիչ ազդանշաններ է ուղարկում կապիտուլյացիայի պատրաստակամության վերաբերյալ, հրաժարվելով հայ ազգին Ղարաբաղի պատկանելությունից:

Սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունը համոզվեց, որ Հայաստանը եւ Ղարաբաղը, ներառյալ Ղարաբաղի ղեկավարությունը, ոչ մի դեպքում չեն ընդունի ազգային աղետի այդ նախագիծը:

Միեւնույն ժամանակ, խնդիրը նույնիսկ Ռուսատանի փորձերը չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը համոզված է, որ անհրաժեշտ է հանձնել հարթավայրային Ղարաբաղը հակառակորդին, եւ այլ անթույլատրելի զիջումներ: Դրանում ավելի մեծ սպառնալիք կա, քան ռուս քաղաքական գործիչների քաղաքական արկածախնդրություններում:

Դրա հետ մեկտեղ, հենց այդ ժամանակահատվածում են խորը հակասություներ դրսեւորվել ոչ միայն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի, այլ նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Թուրքիան եւ Ռուսաստանը լուրջ հակասություններ ունեն տարածաշրջանային քաղաքականությունում եւ փոխզիջումների չեն ձգտում Կովկասում, Ղրիմում, Կենտրոնական Ասիայում եւ Պովոլժիեում հանգուցային եւ երկրորդական հարցերից ոչ մեկում:

Թուրքիան եւ Ռուսաստանը չափից շատ տնտեսական եւ քաղաքական ռեսուրսներ են ծախսել այդ տարածաշրջաններում իրենց դիրքերի ամրապնդման համար, որպեսզի զիջումների գնան նույնիսկ մի շարք այլ խնդիրներում փոխադարձ շահերի առկայության պայմաններում:

Հայաստանում եւ սփյուռքում համոզվել են, որ տեսանելի հեռանկարում (առավել եւս ավելի երկար հեռանկարում) ռուս-թուրքական դաշինքի ստեղծման ոչ մի սպասում չկա: Պետք է ասել, որ ամերիկացիներն ու եվրոպացիները համոզվել են դրանում, որոնք Թուրքիային սկսել են վերաբերվել՝ հաշվի առնելով հարաբերական մեկուսացման ուժեղացման գործոնը:

Ոչ մի կասկած չկա, որ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի եւ Թուրքիայի առճակատմամբ, ինչը, անկասկած, կբարդացնի Հայաստանի դրությունը տարածաշրջանում, սակայն թուրք-ռուսական դաշինքի ստեղծումն էլ չի համապատասպանում նրա շահերին:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.