Ռուսաստանը հակված է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ երկխոսության

- in Միջազգային
Sergey Lavrov

ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններում կա ընդհանուր մոտեցում՝ ազատվել բաժանարար գծերից. դեռևս դա տեղի չի ունենում, սակայն Մոսկվան հակված է երկխոսության։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերւթյուններում ունենք ընդհանուր շահագրգռվածություն առ այն, որ Եվրոպան ազատվի բաժանարար գծերից։ Առայժմ դա չի հաջողվում, քանի որ մեր արևմտյան գործընկերները դեռ գործում են բացահայտ կողմնակալ դիրքորոշմամբ, սակայն այդ փակուղուց դուս գալու մեր կառուցողական տրամադրվածությունը մնում է։ Գլխավորն այն է, որ նրանք, ովքեր ստեղծել են արհեստական բարդություններ համաեվրոպական գործընթացում, օրակարգից հանեն այդ դժվարությունները»,- ասել է Լավրովը բելառուսցի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով։

Spread the love