Ռուսաստանը մեծացնում է տիեզերքում ԱՄՆ-ի վրա հարձակվելու պոտենցիալը

- in Կարծիք
Pentagon

Պենտագոնի ներկայացուցիչները համարում են, որ Ռուսաստանի և Չինաստանի տիեզերական ծրագրերը կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի համար:

«Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանը և Չինաստանը ԱՄՆ-ի վրա տիեզերքում հարձակվելու հնարավորություններ են մշակում՝ մինչ ԱՄՆ-ին ներքաշել են Իրաքում և Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների մեջ»,- նշում է թերթը:

«Ռուսաստանը, Չինաստանը և մյուս երկրները մշակում են տեխնոլոգիա, որը կարող է շարքից հանել ԱՄՆ-ի կողմից տիեզերքում ստեղծված ազգային անվտանգության ենթակառուցվածքը: Պենտագոնին առավելապես անհանգստացնում է արբանյակների ճակատագիրը»,- ասված է հոդվածում:

«Մենք պետք է խոստովանենք, որ չնայած մեր ջանքերին՝ հետագայում հակամարտությունը կարող է սկսվել կամ ընդլայնվել տիեզերքում»,- թերթը մեջբերում է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության հրամանատար, ծովակալ Սեսիլ Հեյնի բառերը:

ԵՄ-ի և G7-ի երկրների պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ Դոնբասի հակամարտության մեկնարկից հետո, կարող են խստացվել, քանի դեռ շարունակվում է ռուսական ագրեսիան։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը վերջին 2 տարիներին ԵՄ ինստիտուտի գործունեության արդյունքներով իր հաշվետվությունում՝ փոխանցում է «Ուկրինֆորմը»։

«G7-ի առաջնորդները հաստատել են իրենց ընդհանուր դիրքորոշումը 2015-ի հունիսին Էլմաուում (բավարական ամրոց) կայացած գագաթնաժողովին և հստակ հայտարարել, որ պատրաստ են հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի համար գնի բարձրացման նպատակով՝ այն դեպքում, եթե նրա գործողությունները պահանջեն դա»,- հայտարարել է Տուսկը։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները կգործեն մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրագործումը։

«Զուգահեռաբար մենք Ուկրաինային ապահովել ենք մեր աջակցությամբ (ներառյալ ֆինանսական)՝ օգնելու երկրին կայունության, արդիականացման և բարեփոխումների իր դժվարին ճանապարհին»,- ասվում է հաշվետվությունում։

Spread the love