Ռուսաստանը չի հրաժարվել մեզ զավթելու ցանկությունից. Ուկրաինայի պաշտպանության նախարար

- in Միջազգային
Hotel Ukraine. Kiev, Ukraine

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինան զավթելու ցանկությունից:

«Մենք հստակ հետևում ենք, Ռուսաստանը ուժեղացնում է Ուկրաինայի սահմանում իր խմբավորումները, նրանք պլանավորում են Ուկրաինայի սահմանին տեղակայել մի քանի լրացուցիչ զորամիավորումներ»,-ասել է նա:

Ընդ որում՝ նա նշել է, որ Ռուսաստանը այդպիսով «չի հրաժարվում Ուկրաինայի դեմ ագրեսիվ քաղաքականությունից»: «Դա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինան զավթելու իր ցանկությունից»,- ավելացրել է Պոլտորակը:

Spread the love