Ռուսաստանը ցանկանում է իրավական երաշխիքներ ստանալ, որ ԱՄՆ-ի ՀՀՊ-ն ուղղված չէ իր դեմ

- in Միջազգային
Sergey Lavrov

Մոսկվան պահանջել է այն բանի իրավական երաշխիքը, որ Արևելյան Ասիայում հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղադրելու ԱՄՆ-ի պլանները ուղղված չեն Ռուսաստանի դեմ:

Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեի բանակցությունների արդյունքում:

«Այնպես, ինչպես ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության եվրոպական հատվածում` մեզ ասում են, որ դա ուղղված չէ մեր դեմ, սակայն մենք ունենք այլ գնահատումներ: Եվ եթե այդ բոլորը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ապա հարկավոր է այդպիսի չուղղվածության իրավական պարտավորեցնող երաշխիքներ»,- ասել է նա:

Մոսկվան սադրիչ քայլ է համարում Վրաստանում ամերիկա-վրացական Noble Partner 2016 ռազմական զորավարժությունների անցկացումը, որի շրջանակներում ներկայումս Վրաստան է բերվում ամերիկյան ռազմական տեխնիկա: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Վրաստանի տարածքի այդքան հետևողական «յուրացումը» դիտարկում ենք որպես սադրիչ քայլ` ուղղված Անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի կանխամտածված տատանմանը: Դրան մեծ չափով նպաստում է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների բացահայտ թողտվությունը Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին»,- ասված է ԱՆԳ-ի մեկնաբանությունում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20