Ռուսաստանը ցանկանում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և սպասում է կոնկրետ քայլերի

- in Միջազգային
Erdoghan Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած Սու-24-ի դեպքին` Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում կռվում է ոչ թե կանոնավոր բանակի, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:

«Եվ, իհարկե, մենք չենք մտածել այն մասին, որ թուրքական կործանիչը կարող է հարված հասցնել մեր խոցման համար անպաշտպան կործանիչին: Մենք չէինք պատրաստվում կռվել Թուրքիայի դեմ և թուրքական զինված ուժերի դեմ: Հակառակ դեպքում մենք կգործեինք այլ կերպ և այլ միջոցներով: Հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»,- ասել է նա:

Նրա խոսքերով` Ռուսաստանը Թուրքիայից ներողություն, ինչպես նաև վնասը փոխհատուցելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարություն չի լսել:

«Մենք լսել ենք հայտարարություն հարաբերությունների վերականգման ցանկության մասին: Մենք նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Դա մենք չենք փչացրել: Ինչի համար է դա արվել, ես մինչև այժմ չեմ հասկանում»,- ավելացրել է նա:

Նախագահը նաև ասել է, որ հարաբերությունների վերականգման մասին Անկարայի հայտարարությունից բացի անհրաժեշտ է նաև դրա համար ինչ-որ բան անել:

Spread the love