Ռուսաստանի եկամուտները նավթի արտահանումից 12 տարվա մեջ հասել են նվազագույնի

Navt

Ռուսաստանի եկամուտները նավթի արտահանումից 2016 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում նվազել են 1.6 անգամ` համեմատած անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ, և կազմել են $14.093 միլիարդ:

Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Դաշնային մաքսային ծառայության տվյալներին:

Հեռավոր արտասահման արտահանումները բերել են 13.076 միլիարդ դոլար եկամուտ, իսկ ԱՊՀ երկրներ արտահանումը` 1.016 միլիարդ:

Ընդհանուր առմամբ նավթի և նավթամթերքի արտահանումից ստացած եկամուտները դարձել են նվազագույնը 2004 թվականից սկսած:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.