Ռուսաստանում բարձրաստիճան ոստիկանին և նրա ընտանիքին սպանել են ադրբեջանցիները

Danakaharutyun

Ռուսաստանում դատարանը 2 ամսով 3 ադրբեջանցու է կալանավորել, որոնք կասկածվում են Սամարայի մարզի ՆԳՆ Գլխավոր վարչության պետի տեղակալ Անդրեյ Գոշտի եւ նրա ընտանիքի 6 անդամների սպանության մեջ:

Այս մասին տեղեկացնում է Կոմերսանտը: Հետաքննությունը կարողացել է սպառիչ ապացույցներ ստանալ, իսկ կասկածյալները խոստովանել են հանցանքը:Դաժան սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին Իվաշեվկա բնակավայրում: Գոշտի եւ նրա ընտանիքի անդամների մարմինները գտել է ոստիկանի եղբայրը: Ընտանիքի անդամներից ողջ է մնացել միայն Գոշտի մանկահասակ զարմուհին: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Գոշտին եւ ընտանիքի անդամներին սպանել են քնած ժամանակ՝ հարվածներ հասցնելով մուրճերով եւ երկաթե իրերով:

Հետաքննությունը հնարավոր է համարում, որ սպանությունը կապված է Սիզրանում նրա նախկին աշխատանքի հետ:   Ավելի վաղ հետաքննությունը տեղեկություն էր հրապարակել, որ սպանության մեջ կասկածվողները Միջին Ասիայից են:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.