Սանդերսը հաղթել է Արևմտյան Վիրջինիայի փրայմերիզում

- in Ընտրություններ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող սենատոր Բեռնի Սանդերսը հաղթել է Արևմտյան Վիրջինիա նահանգում անցկացված փրայմերիզում։

Սանդերսը ստացել է միակուսակցականների ձայների 51 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, 36 տոկոս։

Քլինթոնն, այդուհանդերձ, մնում է դեմոկրատների շարքում նախընտրական արշավի առաջատարը։ Առաջիկա կուսակցական համագումարում նա կարող է ակնկալել 2239 պատվիրակի ձայն, մինչդեռ Սանդերսը՝ 1458։ Որպես թեկնածու երաշխավորված առաջադրման համար անհրաժեշտ է 2383 ձայն։

Արևմտյան Վիրջինիայում, ինչպես նաև Նեբրասկայում անցկացվել են նաև նախնական ընտրություններ հանրապետականների շրջանում։ Հաղթանակը տարել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Արդյունքում նրա կողմնակից պատվիրակների թիվը հասել է 1104-ի, սակայն առաջադրման համար պետք է հավաքել 1237 ձայն։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20