Սեյրան Օհանյանը` Սամվել Բաբայանի մասին

- in Սոցիալական
Samvel Babayan

Հայաստանի Հանրապետության և Արցախի ցանկացած քաղաքացի պետք է փորձի իր փորձն ու ունակությունները ներդնել երկրի անվտանգությունն ապահովելու համար:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադառնալու մասին լուրերին ու պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է նրա փորձն ու ընդունակությու ններն այս օրերին օգտակար լինեն հայկական կողմի համար:

«Եթե կան ցանկացողներ, որ գան իրենց ջանքերը ներդնեն դժվար իրավիճակներում առկա խնդիրները հաղթահարելու համար, կարող են գալ: Ոչ մեկ որևէ մեկին երբեք չի խոչընդոտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:

Հարցին՝ Սամվել Բաբայանի հետ այս ընթացքում կապի մեջ եղե՞լ է, նախարարը կարճ պատասխանեց. «Ոչ»:

«Սամվել Բաբայան. Վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան: Նախաձեռնությունը հայտնում է, որ Բաբայանը վերջին շրջանում գտնվում էր Մոսկվայում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20