Սերժ Թանկյանն Արցախին նվիրված երգ է ներկայացրել

Serj Tankian

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կատարում է նվիրել Արցախին: Երգիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի օր առաջ ես ոգեշնչվեցի և երգ գրեցի արցախցիների մասին: Դրանից հետո մենք նկարահանեցինք տեսահոլովակ, որի պրեմիերան կայացավ Rollingstone.com-ում: Ես շատ շնորահակալ ե մ սրա համար: Հատուկ շնորհակալություն Ռենդ Քորթնիին՝ ամեն ինչ շատ արագ կազմակերպելու համար»: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը:

Թանկյանը տեղադրել է նաև երգի մասին հղումը: «Մարդիկ ապրել են այստեղ հազարամյակներ: Կայսրության (Ստալինի) տարօրինակ որոշումը դարձրեց նրանց Ադրբեջանի մաս: Նրանք համախմբվեցին հանուն անկախության ու մոտավորապես 20 տարվա բարգավաճում ունեցան: Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, սակայն հավատում եմ ինքնորոշման իրավունքին ու ճնշումներից ազատ ապրելու իրավունքին: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – նշել է Թանկյանը Rollingstone.com-ում:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.